ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար


ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար
Նոյեմբեր 26 12:15 2025

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս փուլում Հայաստանի օրակարգում չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Մեր առջև այսպիսի խնդիր դեռ չի դրվել»,- ասաց նա։

Սաֆարյանը ասաց, թե Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին, բայց չի էլ խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը»։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում դուրս գալ ՀԱՊԿ-ից, երբ Հայաստանն այդ կառույցում ոչ մի բան չի անում՝ ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա՝ ըստ ձևավորվող իրավիճակի, հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին»։