«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում․ վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայր․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)


«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում․ վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայր․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Նոյեմբեր 26 08:47 2025

Այս պահին գտնվում եմ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում: Այս մասին գրել է գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։«Հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ուզում եմ իսկապես ըստ արժանվույն գնահատենք այս մարդկանց անձնվիրությունը:

Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են: Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին:

 

Աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամին՝ նպաստելով հրդեհի տարածմանը:

Կարծում եմ, որ փրկարարները միայնակ չեն կարող կասեցնել ահռելի մասշտաբների հասնող այս աղետը: Պետք է ողջ ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներին: Անհրաժեշտ է ընդգրկել մեծաքանակ կամավորների:

Յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ժամ առաջ հրդեհի մեկուսացմանը և դեպի բնակավայրեր տարածմանը»,-գրել է Դանիելյանը։