Նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա, հայտնում է Shamshyan.com-ը։
Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 61-ամյա Ստեփան Բ․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Այրվել է ավտոմեքենան` մասամբ։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն վերածվել է մոխրակույտի










