Իշխանությունները դեմ չեն. Անուշավան Սրբազանը կվերընտրվի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան


Իշխանությունները դեմ չեն. Անուշավան Սրբազանը կվերընտրվի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան
Նոյեմբեր 25 18:05 2025

Times.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը վերընտրվելու է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում։

Նշվում է, որ ԵՊՀ ռեկտորը տարբեր շրջանակնեում արդեն բաց խոսում է այդ մասին, ըստ որի՝ Անուշավան Սրբազանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և իշխանությունները դեմ չեն, որ վերջինս ընտրվի:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 11-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով Անուշավան Սրբազանը ազատվել էր Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից։ Ժամկոչյանի հեռացումից հետո դեկանի ընտրության մրցույթը երկու անգամ չի կայացել։

Հաջորդ ընտրությունը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին, որից հետո էլ Անուշավան եպիսկոպոսը, մեծ հավանականությամբ, կրկին կվերընտրվի որպես դեկան։