«Անպայման հետևիցս պիտի գայի՞ր, ա՛յ տղա», «Չեմ եկել, բերել են». Վարդան և Սպարտակ Ղուկասյանները դատարանում են


«Անպայման հետևիցս պիտի գայի՞ր, ա՛յ տղա», «Չեմ եկել, բերել են». Վարդան և Սպարտակ Ղուկասյանները դատարանում են
Նոյեմբեր 25 16:40 2025

«Անպայման հետևիցս պիտի գայիր, ա՛յ տղա»,-դատարանում հերթական դատական նիստին դիմելով որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին՝ ասաց Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը։

 «Չեմ եկել, բերել են»,-պատասխանեց Սպարտակ Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի կալանավորված քաղաքապետի ու նրա որդու քրեական հոդվածներին ևս մեկն է  ավելացել՝ խուլիգանությունը: 

Վարդան Ղուկասյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման համար, իսկ Սպարտակ Ղուկասյանը, ըստ իրավապահների, աջակցել է հորը: 

Սա հոկտեմբերից ի վեր Վարդան Ղուկասյանին առաջադրված արդեն երրորդ մեղադրանքն էր: