Այսօր ադրբեջանական մամուլը լծվել է իր մարիոնետին ինձանից անթաքույց պաշտպանելու գործին. Աշոտյան


Այսօր ադրբեջանական մամուլը լծվել է իր մարիոնետին ինձանից անթաքույց պաշտպանելու գործին. Աշոտյան
Նոյեմբեր 25 15:55 2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Երեկ մի քանի պարբերությամբ ապացուցել էի, որ Նիկոլի կողմից դելիմիտացիայի անվան տակ նպատակայնորեն իրականացվում է «անկլավների» եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնման ծրագիր։

Եւ ահա այսօր ադրբեջանական մամուլը լծվել է իր մարիոնետին ինձանից անթաքույց պաշտպանելու գործին։

Երեւի թեման չափից ավելի ցավոտ էր եւ լուրջ, որ վստահվեր ՔՊ-ական սիվիկ-միվիկներին, ուստի գործի է դրվել Փաշինյանին գուրգուրող ադրբեջանական մեդիառեսուրսը։

Պատասխանի բովանդակությանը չեմ անդրադառնում. Զեյնաբի պատկերով սկուտեղներն ավելի հիմնավոր հակափաստրկներ կփորձեին բերել, քան Ալիեւին եւ Նիկոլին միաժամանակ երկրպագող սույն գրչակը։

Իսկ հակադարձման որակը հասկանալու համար լիովին բավարար է տեսնել նրանց կողմից ֆոտոշոփված իմ լուսանկարը։

Ինչպես ասում են. No comment…»։