«Ես, Տեր Արծրուն քահանա Միքայելյանս, դատապարտում եմ անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Սուրբ Պատարագի ժամանակ Վեհափառ Հոր անվան զեղչումը, ինչը հանգեցրել է եկեղեցական կանոնի խախտման։ Հուսով եմ, որ Տեր Երվանդը կհասկանա իր հակականոնական կեցվածքը և կզղջա»,- նշում է Մասյացոտնի թեմի Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը։
Տեր Աբրահամ Մարտիրոսյանը նույնպես դատապարտում է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:
«Այս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։
Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»,- նշում է Տեր Աբրահամ Մարտիրոսյանը։
Տեր Տիրանը միանում է Արժանպատիվ Տեր Աբրահամին, Տեր Արծրունին, Տեր Եփրեմին, Տեր Միքայելին և վերստին հաստատում, որ Աստուծո առաջ Միածնաէջ Սուրբ Խորանի վրա արված ուխտին հավատարիմ ու անսասան եմ։
Տեր Բենիամին քահան Ծատուրյանը գրում է. «Միանալով հոգևոր եղբայրներիս իմ որդիական խոնարհումս և հավատարմությունս եմ բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ազգընտիր Հայրապետիս»։










