Թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը. Պարույր Հովհաննիսյան


Թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը. Պարույր Հովհաննիսյան
Նոյեմբեր 25 09:48 2025

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ՄԱԿ Գործողությունների գլոբալ ծրագրի իրականացման գնահատմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ, չնայած Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագրի շրջանակներում ձեռք բերված առաջընթացին, թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

 

Նա շեշտել է ՀՀ հանձնառությունը մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի վերացման գործում՝ ներկայացնելով ոլորտում գրանցված առաջընթացը և իրականացված բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի համագործակցությանը միջազգային մոնիթորինգային մարմինների հետ, մասնավորապես՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի և Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) շրջանակներում, որը պարբերաբար գնահատում է երկրի առաջընթացը: