Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Opel», «Mercedes» և «Daewoo» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Daewoo» -ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քարերի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, անչափահաս է, տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










