Starnews.am-ը գրում է․
Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգչուհի Տաթև Ասատրյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։
Խոսելով «Ես կամ» հաղորդումից հայտնի դարձած Նժդեհի հետ հանդիպման ու իրենց մտերմության մասին՝ Տաթևը նշել էր.
«Մինչև հաղորդմանը մասնակցելը, 3 օր հոնգուր-հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Տաթևիկը, որը ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ, ո տա Աստված՝ այդպես էլ մեծանա։
Փառք Աստծո, որ ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին։ Երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ դու չօգնես»,- ասել է երգչուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: