Իմպիչմենտի գործընթացում այս փուլում ամենաէական գործողությունն անկախ պատգամավորների ստորագրությունների ներգրավումն է. Մամիջանյան


Իմպիչմենտի գործընթացում այս փուլում ամենաէական գործողությունն անկախ պատգամավորների ստորագրությունների ներգրավումն է. Մամիջանյան
Հոկտեմբեր 7 23:18 2025

«Մեք մեր խոսքի տերն ենք, գործընթացի տերն ենք, այս  պահին հիմնական շեշտադրումն անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է  կենտրոնացած»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գորով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա ընդգծեց, որ այս փուլում ամենաէական գործողությունն անկախ պատգամավորների  ստորագրությունների ներգրավումն է, որի ուղղությամբ են հիմնական աշխատանքները տարվում։ 

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը խոսելով իմպիչմենտի գործընթացի ժամկետների մասին, նշել է, որ պետք է մինչև տարեվերջ լինի, Հայկ Մամիջանյանն ասաց. «ՀՀԿ  և «Պատիվ ունեմ» խմբակցության վրա ոչ մեկ չի կարող ժամկետներ դրվեն։ Մենք հայտարարել ենք, այդպես էլ անում են, որ մենք մեր ամբողջ ուժերն ուղղում ենք մինչև ընտրություններն իմպիչմենտ իրականացնելու համար։ Լավ կլինի, եթե մեզ այդ հարցում մեզ օգնեն բոլոր գործընկերները»։