Ողբերգական դեպք Երևանում․ 53-ամյա դաշնակահարուհին նետվել է Կիևյան կամրջից


Ողբերգական դեպք Երևանում․ 53-ամյա դաշնակահարուհին նետվել է Կիևյան կամրջից
Օգոստոս 1 18:32 2026

Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 50-55 տարեկան կնոջ մարմին։ 

Նախաձեռվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակչուհի 53-ամյա Սվետլանա Դ․-ն է՝  դաշնակահարուհի։