ՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, ցանկացած դեպք պետք է իրավական արձագանք ստանա. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասին


ՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, ցանկացած դեպք պետք է իրավական արձագանք ստանա. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասին
Հուլիս 29 23:37 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր ու ևս մեկ այլ ՔՊ-ականի միջև տեղի ունեցած միջադեպին։

«Ցանկացած դեպք պետք է իրավական արձագանք ստանա, երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետք է չլինի»,- լրագրողներին ասաց նա։

Փաշինյանը զարմացավ, երբ դեպքը կապեցին կոռուպցայի հետ։

«Ի՞նչ կապ ունի կոռուպցիան, երկու մասնավոր անձ իրար հետ գործ ունեն»,- նշեց նա։

Վարչապետը հավատացրեց, թե Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ ու ՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց նաև չի էլ նսեմացնում։

Կուսակցության ներսում այս հարցով քննարկում չկա, իսկ Հայկ Կոնջորյանի մասով որևէ վերանայում չի լինելու։

Փաշինյանը հավատացրեց, թե ինքը չի տեսել ծեծկռտուքի տեսանյութը