Գագիկ Ղազինյանին ազատել են ԵՊՀ դասախոսի աշխատանքից


Գագիկ Ղազինյանին ազատել են ԵՊՀ դասախոսի աշխատանքից
Օգոստոս 1 14:23 2026

Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։

 

Հուլիսի 7-ին Ղազինյանին տեղեկացրել են, որ համալսարանը նրա հետ այլևս չի շարունակելու աշխատանքային պայմանագիրը։

 

Հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանի որդիները՝ Արթուր Ղազինյանն ու Դավիթ Ղազինյանը ընդդիմադիրներ են։ Արթուր Ղազինյանն անցած խորհրդարանական ընտրություններին պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» դաշինքի կազմում, Դավիթ Ղազինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է, նա այդ ուժի ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

 

Սա առաջին դեպքը չէ, երբ ԵՊՀ-ն քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում է աշխատանքից։