Միքայել Սրբազանին կալանավորելը և առհասարակ Հայ Առաքելական եկեղեցուն թիրախավորելը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անհեթեթություն որակեց։
«Ոչ միայն խոսքի համար բանտ նստեցնելը, այլ այդ խոսքը նույնիսկ տեղ չի հասել։ Միքայել Սրբազանի հետ վերջին յոթ տարիների ընթացքում շփվելու հնարավորություն չեմ ունեցել։ Այսինքն՝ Միքայել Սրբազանն այնքան միամի՞տ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որպեսզի ես մի գեներալ գտնեմ և ռազմական հեղաշրջո՞ւմ լինի։ Մարդ է, խոսք է՝ ասել է։ Այդ ասելու համար,մեր իշխանության ժամանակ Փաշինյանը 140 անգամ կարող էր նստել»,- ասաց Սարգսյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցությունը։
«Այդպիսի գաղափար ընդհանրապես չի եղել։ Չի՛ եղել»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված չորս գործերին, ապա ՀՀ երրորդ նախագահն ասաց՝ կտեսնենք, թե ինչպիսի գործեր են։
«Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում։ Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր 3 անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ մեղադրում են, այսինքն՝ փորձում է մեղադրել, իբր Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Այնինչ, այդ հողերը ունեն կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա»,- պարզաբանեց Սերժ Սարգսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։