Արցախը հանձնած, Հայաստանի անունից կապիտուլյացիա ստորագրած, երկիրը թուրքական շահերի առջև ծնկի բերած, 5000-ից ավելի զոհեր տված, 150 հազար մարդու տնավեր ու հայրենազուրկ դարձրած, հայ ժողովրդի վզին 13 միլիարդ դոլարի պարտք դրած, միջանցքային տրամաբանությունը ճանապարհի տեղ սղղացնող, չեղած խաղաղությունը ժողովրդի վրա վաճառող միակ մարդը հայտարարում է, թե նախորդ նախագահները վախենում են իր հետ բանավիճեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։
«Իրո՞ք: Ինչի՞ շուրջ բանավիճեն. ինչպես կործանել պատմական հաղթանակներ ու համազգային ձեռքբերումներ ունեցած երրորդ հանրապետությո՞ւնը, թե՞ ինչպես փոխել սահմանադրությունը՝ հակառակորդի պահանջով:
Այսօրվա աղետալի իրավիճակի հետ շաղկապված բոլոր թեմաները քո մենաշնորհն են, հետևաբար ինքդ քեզ հետ կարող ես ազատ բանավիճել: Հատկապես, որ ինչ պետք է այն էլ բանակցել պրծել ես, քո՛ սեփական կետից:
Լավ կանես «Զանգեզուրի միջանցք» խոսույթը համառորեն տարածող Ալիևի, և մյուս երկրների ղեկավարների հետ բանավիճես, մինչև իմփիչմենտի գործընթացը կյանքի կկոչվի: