«Նորաթուխ էներգետի՛կ, Տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը՝ իր գրպանից, դա ոչ մի կերպ չի ազդում սակագնի վրա»․ ՀԷՑ վերահսկողական կոմիտեն՝ Ռոմանոս Պետրոսյանին, ով ամսական ստանում


«Նորաթուխ էներգետի՛կ, Տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը՝ իր գրպանից, դա ոչ մի կերպ չի ազդում սակագնի վրա»․ ՀԷՑ վերահսկողական կոմիտեն՝ Ռոմանոս Պետրոսյանին, ով ամսական ստանում
Սեպտեմբեր 25 18:58 2025

«ՀԷՑ վերահսկողական կոմիտեն» արձագանքել է Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա պնդումներին․

 

«ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը արդեն երկրորդ սխալ տեղեկատվությունն է տարածում։ Նորաթուխ էներգետիկին առաջարկում ենք հերքել տեղեկությունն առ այն, որ ՀԷՑ Տնօրենների խորհրդի աշխատավարձը որևիցե կերպ ազդում է սակագնի վրա:

 

Նորաթուխ էներգետի՛կ, Տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը իր գրպանից, և այն որևիցե կերպ չի ազդում սակագնի վրա»։

 

Հրապարակվել է նաև ՀԷՑ-ի ՔՊ-ական կառավարչի և նրա կողմից նշանակվածերի եկամտի չափը․

 

«ՀԷՑ ՔՊ-ական կառավարիչը ամսական ստանում է 5 200 000 ՀՀ դրամ, տարեկան 62 400 000 ՀՀ դրամ:

 

Ընդհանուր առմամբ, ՀԷՑ-ում ՔՊ-ական և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 976 000 ՀՀ դրամ։ 7 տարվա հաշվարկով թիվը կկազմի 1 490 832 000 ՀՀ դրամ»։