Կարծո՞ւմ եք, որ օտար պետությունից Հայաստան եկած և քվեարկությանը մասնակցած քաղաքացին նաև քվեարկել է, որ մենք կաթողիկո՞ս ունենանք. ՔՊ-ական պատգամավոր


Կարծո՞ւմ եք, որ օտար պետությունից Հայաստան եկած և քվեարկությանը մասնակցած քաղաքացին նաև քվեարկել է, որ մենք կաթողիկո՞ս ունենանք. ՔՊ-ական պատգամավոր
Օգոստոս 4 16:45 2026

«Ես երբեք, իր ընտրման առաջին իսկ օրից իրեն չեմ համարել իմ կաթողիկոսը։ Ինձ համար և ՀՀ քաղաքացիներից շատերի համար, այո, այսօր կաթողիկոսական գահը թափուր է»,-ԱԺ միջանցքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը։

Դիտարկմանը թե ընդդիմությանը ձայն տված 600 հազար քաղաքացիները համաձայն չեն դրա հետ՝ պատգամավորը արձագանքեց.

 «Կարծո՞ւմ եք, որ օտար պետությունից Հայաստան եկած և քվեարկությանը մասնակցած քաղաքացին նաև քվեարկել է, որ մենք կաթողիկո՞ս ունենանք, ես ձեր հետ համաձայն չեմ»,-ասաց Երեմյանը։

Նա հայտարարեց, որ կիսում է «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը։

«Ասեմ ավելին, երբ որ 10-15 տարի առաջ ես մտորում էի, թե մենք ինչ ենք սովորեցնում մեր երեխաներին, մենք մեր երեխաներին սովորեցնում էինք սիրել մի բան, որը կոնկրետ չէ, մենք նրանց կենացի մակարդակի հայրենասիրություն էինք քարոզում»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Երեմյանը հայտնեց, որ հայրենասիրության գաղափարի մասին է խոսում, որը մինչ այս կոնկրետ սահման, սահմանում մենկնություն չի ունեցել;

ՔՊ-ական պատգամավորը հերյուրանք համարեց ծնողների հայտարարությունը թե ինքը ստիպել է իրեն արծաթից նվերներ անել՚

«Խնդիրը կքննվի առաջիկայում և կտրվի իրավական գնահատական։  Երեմյանին, որպես կրթության մշակ աշխատողին գնահատականներ տվողները պետք է հասկանան, որ սուտն էլ սահման ունի»։