Երիտասարդ աղջիկն ահազանգում է՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել


Երիտասարդ աղջիկն ահազանգում է՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել
Օգոստոս 4 19:06 2026

Երիտասարդ մի աղջիկ՝ Նարե Հովսեփյանն ահազանգում է՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտ՝ իրենց շենքից ոչ հեռու անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել, դրամապանակը տարել։ Աղջիկը նկարահանել է ստացած վնասվքծներն ու պատմել մանրամասները։ Դեպքը տեղի է ունեցել երեկ։

«Շատ նորմալ արտաքինով, նորմալ հագնված էր, սպասելի չէր։ Ինքը միանգամից հարձակվեց իմ վրա, գցեց գետին, քաշում էր պայուսակս, վերքերը եղել է քաշքշուկի հետևանքով, մոտ 10 վայրկյան այդ վիճակն էր»,-ավելի ուշ հրապարակած տեսանյութում պատմում է աղջիկը։