Բնակարանը, երբ որ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել. ԱԽ քարտուղար


Բնակարանը, երբ որ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել. ԱԽ քարտուղար
Սեպտեմբեր 15 22:13 2025

Շատ կարևոր է, որ այդ գործընթացները հնարավորինս հրապարակային են և հանրությունը մեծ հնարավորություն ունի արտահայտելու իր մոտեցումները։ Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով հարցին՝ Արցախի ցեղասպանությունից, Անկախության հռչակագրից մինչև Արարատի և Արագածի այդ խոսույթները, դրոշմանիշից սիմվոլների հեռացումը և այլ խոսույթները և դրանց շուրջ քննարկումները ինչպե՞ս են ազդում ներքին դիմակայության ներքին համախմբվածության վրա՝ անվտանգության ապահովման տեսանկյունից

 
 

Նրա խոսքով՝ իրենք համոզված ենք, որ սա մի ճանապարհ է, որով անցնում ենք, որը անհրաժեշտ է մեր համապարփակ անվտանգությունը ապահովելու համար։

 

«Վարչապետի նշած օրինակը շատ լավ է. բնակարանը, երբ որ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել:

 

Քանի որ մենք խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կան, որոնց պետք է անրադառնանք, և շատ կարևոր է, որ այդ հարցերին ամբողջովին հրապարակային ենք անրադառնում»,- նշեց ԱԽ քարտուղարը:

Նա ընդգծեց, որ չկա որևէ գաղտնի գործընթաց դրա մեջ և, ըստ նրա, ընդունում է և համակարծիք է իրենց հետ: «Իհարկե, դեբատներ, քննարկումներ կան, բայց քանի որ ազատ հասարակություն ենք և հասարակությունն ունի արտահայտվելու բազմաթիվ միջոցներ և նաև գալիք ընտրություններն են լինելու դրա արտահայտման միջոցը։ Ես այստեղ ավելի շատ դիմակայության ավելի բարձր մակարդակ եմ տեսնում, որովհետև որևէ սահմանափակում չկա խնդիրների քննարկման կամ խնդիրների հասցեագրման»,- ասաց նա: