ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի նկատմամբ անվտանգային ու ռազմական սպառնալիքները շատ ցածր են։
«Մի քանի ամիսների համեմատությամբ կարող ենք ասել, որ դրանք շատ ցածր են, բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ, իսկ դրանք չպետք է թերագնահատել, որովհետև ժողովրդավարությունը մեր շարժման տեմպն ու ռեժիմն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ ռիսկերը, որոնք մեծամասամբ հիբրիդային են, պետք է տեսնել ու հասցեագրել։
Նա նշեց, թե ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ մեկ դերակատարից, դրանք, որպես կանոն, շատ դեպքերում գալիս են մի քանի կենտրոնից՝ առանձին-առանձին։
«Բայց կարող եմ վստահ պնդել, որ չկա որևէ պետություն, որի ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները գալիս են մեկ դերակատարից, Հայաստանը բացառություն չէ»,- նշեց Գրիգորյանը։