Շտապօգնության պարկ զինված անձինք են մտել


Շտապօգնության պարկ զինված անձինք են մտել
Սեպտեմբեր 13 00:01 2025

ՆԳՆ-ից հայտնում են․

«Սեպտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության պարկում զինված անձ կա։

Մեկնած իրավապահները նշված վայրում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 26 և 25 տարեկան երկու երիտասարդի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփուշտներ։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։