«Նաիրիտի» ենթակայանում՝ ՀԷՑ–ին պատկանող տարածքում հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մարմին


«Նաիրիտի» ենթակայանում՝ ՀԷՑ–ին պատկանող տարածքում հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մարմին
Սեպտեմբեր 12 22:30 2025

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։

 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 23-ամյա Պարույր Հ․-ի դին։

 

Ըստ նախնական տեղեկությունների ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։