«Թրամփի ուղու» վրա գործելու է մաքսային ծառայություն. ՊԵԿ նախագահ


«Թրամփի ուղու» վրա գործելու է մաքսային ծառայություն. ՊԵԿ նախագահ
Սեպտեմբեր 12 11:01 2025

«Մաքսային ծառայություն գործելու է այդտեղ»,- Ազգային ժողովում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ արդյո՞ք քննարկվել է, թե ինչ է իրենց ներկայացնելու «Թրամփի ուղի» կոչվող ճանապարահային հանգույցը, արդյո՞ք մաքսային համակարգը գործելու է այս ուղիով և ի՞նչ կարգով։

Նա նշեց, որ դետալները դեռ քննարկման առարկա են։

«Անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային ընդհանուր քաղաքականությունը տոտալ է, մեր բոլոր սահմաններին բարեփոխումներ ենք անում»,- ասաց Է. Հակոբյանը։