Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին է դիմել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի բակում վնասել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ապակինեը, կոտրել են շարժիչի ծածկոցը և «Porsche Cayenne» ավտոմեքենայով հեռացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ կոտրել են նշված «Mercedes»-ի ապակիները, դիմացի հատվածը վնասել տեխնիկական միջոցների գործադրմամբ և «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Porsche Cayenne»-ը պատկանում է Հայաստանում հայտնի գործարար «Դերժավայի Արկադ» մականվամբ , Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդուն՝ 29-ամյա Ստանիսլավ Համբարձումյանին, ում մինչև այժմ ոստիկանները փնտրում են, և նրան հայտնաբերելուց հետո պարզ կլինի՝ արդյո՞ք նա կապ ունի «ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը» գործողությունների հետ։
Երևանում վնասել են թանկարժեք «Mercedes», ապա «Porsche Cayenne»-ով դիմել փախուստի․ «Porsche Cayenne»-ը հաշվառված է ՀՀ-ում հայտնի գործարարի տղայի անվամբ

