Սա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ. Արսեն Բաբայանը՝ Ղուկասյանի որդու ձերբակալության մասին


Սա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ. Արսեն Բաբայանը՝ Ղուկասյանի որդու ձերբակալության մասին
Սեպտեմբեր 11 20:28 2025

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն ձերբակալել են իր 1,5 տարեկան երեխայի աչքի առաջ. Ինչ համար ակնհայտ է, որ այս գործողության նպատակը նորից ընտանիքին ճնշելն է։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բազմաթիվ են քննչական, հարկադրանքի ու դատավարական գործողությունները, որոնց նպատակը ոչ թե հենց այդ գործողության օրենսդրությամբ նախատեսված նպատակն է, այլ՝ ընտանիքներին ամեն գնով ճնշելը, անգամ փոքրահասակ երեխաներին…

Չէիք կարո՞ղ այլ կերպ ու այլ վայրում ձերբակալել: Սրա միակ նպատակը մարդկանց անդադար վախի մթնոլորտում պահելն է: Սա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ»։