«Խնդիրը ոչ թե ՔՊ-ականների եկամուտների շեշտակի աճն է, այլ երբ տեսնում ենք, որ կենսաթոշակի տարիքի մարդուն 10-20 տարով վարկեր են տալիս... Տեսնես ո՞ր բանկն է տալիս... Զարմանալիորեն՝ Հայէկոնոմբանկը»,- ԱԺ ամբիոնոից ունեցած իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ վերջին 7 տարիների ընթացքում իրենք քաղաքացիներին տարբեր միջոցներով փորձել են զգուշացնել, թե ինչ հանցագործություններ են տեղի ունենում, որ բանակցություններում ուլտիմատումներով չպետք է առաջնորդվել, սեփական կետից չսկսել՝ առավել ևսմ երբ չեն կարողանում։
Մամիջանյանը հայտարարեց, որ ժամանկին առաջարկում էին պատերազմը ճիշտ կազմեկերպել, ժամանակից շուտ նոյեմբերի 9-ի պահանջները չիրականացնեն, Աղավնոն չհանձնեն, որպեսզի Արցախը չշրջափակվի, բայց իշխանությունները չլսեցին։
Ըստ պատգամավորի, ժամանակին հորդորել էին, որ Արցախը չճանաչել Ադրբեջանի կազմում, որ այն չհայաթափվեր, բայց կրկին չլսեցին։
Նշելով, որ վաշինգտոնյան իրադարձությունների հետևանքներն երևալու են ավելի ուշ՝ Մամիջանյանը հիշեց, որ նախորդ նիստում Փաշինյանն ասում էր, որ բոլոր սահմանային անացակետերը դարձնելու են էլեկտրոնային
«Իսկ ադրբեջանը նո՞ւյն պայմաններ է առաջադրելու մեզ, այս հարցի պատասխանը չենք լսել ոչ մեկից»,- ասաց Մամիջանյանը։
Նկատելով, որ վաշինգտոնյան համաձայնագրի մեջ մանրամասն գրված է, թե ինչպես են մեքենաներն անցնելու Հայաստանի տարածքով, բայց ադրբեջանականի մասին բան գրված չէ, հետևաբար չի կարելի ասել, որ գրոծում է փոխադարձության սկսզբունքը։
«Բոլորս գիտենք, որ համոզել եք, որ ներքաղաքական դաշտում «փոխադարձության» բառն օգտագործեք»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը և հավելեց.
«Այս ամեն ինչը նկարագրելուց հետո մնում է մի հետևություն անել՝ գալիք աղետները կանխելու համար պետք է գործել արագ, այդ նպատակով էլ ՀՀԿ պառլամենտական խմբակցությունը՝ «Պատիվ ունեմը» այս ամսվա վերջին կազմակերպելու է խորհրդարանական լսումներ։ Այդ լսումները միտված են ոչ այնքան արձանագրելու այն ամենն ինչ արելէ Փաշինյանը և ՔՊ-ն, այլ լուծման ուղիները հստակեցնելուն։ Իշխանափոխության համար անհրաժեշտ է համախմբում, և մենք առաջարկում ենք այն իրականացնել ընդդիմադիր դաշտի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբումից։ Այդ լսումների ժամանակ մենք առաջարկելու ենք իշխանափոխության այն լուծումը, որը մի քանի ամիս է իշխանափոխության միակ քննարկվող տարբերակն է՝ իմպիչմենտի կամ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է»։
Մամիջանյանը հայտարարեց, որ ԱԺ լսումների օրը կքննարկեն կա՛մ իմպիչմենտի իրականացման եղանակը, կա՛մ կլսեն նոր առաջարկներ։
«Միշտ կարելի է բողոքել խավարից, բայց միշտ ավելի արդյունավետ է մոմ վառելը»,-ասաց Մամիջնայնաը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի ճեպազրույցին ՝ Մամիջանյանը համաձայնեց նրա հայտարարության հետ, որ շատ վաղուց արդեն Փաշինյանի ընդդիմությունը ժողովուրդն է։