Փաստինֆո-ն գրել է.
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն ավելի քան մեկ ամիս կալանքի տակ է, հերթական հայցադիմումն է ներկայացրել ՔՊ-ականների դեմ՝ զրպարտության համար։ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկության համաձայն՝ Բագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։
Բագրատ Սրբազանը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, պահանջում է պարտավորեցնել Հակոբյանին՝ որպես ոչ նյութական՝ բարոյական վնասի փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ, որից 2 մլն-ն՝ զրպարտության, իսկ 1 մլն-ն՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը երեկ երեկոյան մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանին։ Այս պահին դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու մասին»։