Փաստացի սկսում ենք տուգանել պոտենցիալ խախտողներին. Ավինյանը՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների մասին


Փաստացի սկսում ենք տուգանել պոտենցիալ խախտողներին. Ավինյանը՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների մասին
Հուլիս 28 11:49 2025

«Փոփոխություն է կատարվել Երևանի քաղաքապետարի 2024 թ 13-90 որոշման մեջ, որով հասարակական տրանսպորտում համապատախսան հսկողության լիազորությունները նախատեսվել է հասարակական կարգի պահպանության ծառայության համար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ զեկուցելով տրանսպորտում առանձ ուղեվարձը վճարելու երթևեկողներին տուգանելու գործընթացը։

 

Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ ծրագրային խնդրները վերացված են և ընթացիկ շաբաթվա ընթացքում այդ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։

 

Գրիգորյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության վարչության աշխատակիցենրի հետ դասընթացներ կանցկացվեն, թե ինչպես է պետք ստուգումներն անցկացնել հասարակական տրանսպորտում, ինչից հետո կսկսեն ստուգումներ իրականացնել։

 

«Այսինքն այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի սկսում ենք տուգանել պոտենցիալ խախտողներին»,-Արձագանքեց Երևանի քաղաքապետա Տիգրան Ավինյանը։