Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված էր, ապրում էր Ազատավանում։ Այս մասին հայտնում է 24news.am-ը։
Չորս ընկերներով միասին գնացել են ձկնորսության, և ինչ-որ պահի 16-ամյա տղան որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերներից մեկը փորձել է օգնել, սակայն չի կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ահազանգ էր ստացվել, որ 16-ամյա տղա երեխա է ընկել Ազատի ջրամբարը։
Ջրասուզակը մեկուկես ժամ որոնումից հետո ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել քաղաքացու դին։