Բոլոր պոպուլիստներն անում են նույնը` քանդում են պետական հաստատությունները


Բոլոր պոպուլիստներն անում են նույնը` քանդում են պետական հաստատությունները
Հուլիս 26 23:46 2025

«ՀայաՔվե» աազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել․

 

Փաշինյանի վարքագծին տրամաբանական բացատրություն տալն անհասանելի է շատերի համար, քանի որ Հայաստանի իշխող քաղաքական փորձը երբեք չի առնչվել այն եզակի և կործանարար երևույթին, որն աշխարհում հայտնի է որպես պոպուլիզմ։

 

Փաշինյանի նման անձինք և ՔՊ-ի նման քաղաքական կազմավորումները Հայաստանին հատուկ չեն։ Պարագլուխներ և ՔՊ-ներ՝ մեծ ու փոքր, մորուքներով թե առանց, պարբերաբար բուսնում են աշխարհի տարբեր երկրներում, օրինակ՝ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, ոչ վաղ անցյալում՝ նաև Հարավային Եվրոպայում:

 

Բոլոր պոպուլիստները, նախանձելի կանոնավորությամբ, անում են միևնույն բանը՝ քանդում են պետական հաստատությունները, ավերում ազգային տնտեսությունը, ներքաշում իրենց երկրները պատերազմների մեջ և վաղ թե ուշ դառնում բռնապետներ։