Կալանավորման քննչական ֆանտազիաները գրվել են ՔՊ գրասենյակում, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին


Կալանավորման քննչական ֆանտազիաները գրվել են ՔՊ գրասենյակում, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին
Հուլիս 26 22:51 2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

Սրբազան շարժման գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանավորման հիմքում քննչական ֆանտազիաներն են, որոնք գրվել են ՔՊ գրասենյակում:

 

Ընդ որում` այս գործով կալանավորվածներից յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են և նորմալ պետության պայմաններում ոչ միայն կալանավորումներ չէր լինի, այլ առհասարակ օդից գործ չէր սարքվի:

 

Տիգրանին ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ նա ոչ միայն հեռու է իրեն առաջադրված մեղադրանքից, այլ պարզապես իր երկիրը սիրող տղա էր, ով չէր համակերպվում գործող կառավարչի առաջադրած ստորացուցիչ խաղի կանոններին և ամեն ինչ մի կողմ դրած մտել էր պայքարի պրոցես:

 

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին: