ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար։
«Սիրելի ընկերներ, ծանոթ եւ անծանոթ մարդիկ,
Շնորհակալ եմ ձեր մաղթանքների, շնորհավորանքների, ընկերության, ուշադրության եւ կարոտի համար։
Ձեր շնորհիվ երեկ ինձ համար մի քիչ քաղցրացավ մեզ հետապնդող դառը իրականությունը։
Ինչպես դեռ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցից եմ գրել, ես շարունակելու եմ տեսնել ոչ թե լույսը փակող ճաղավանդակը, այլ ճաղերի հետեւում շողացող արեւը։
Երեկ այդ արեւը դուք էիք։
Ուզում եմ ձեր ճառագած ջերմության մի մասը փոխանցել այս պահին քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր բանտարկյալներին։
Հարգանքով,
Ձեր Արմեն»,- նշել է Աշոտյանը։