Հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: