Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմանում ահազանգ է ստացվել, որ Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 30 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրագծի համար փորված փոսը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Աղբյուրը հայտնում է․ «Տեղում պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Վասիլի Չ․-ն, իր «Dodge-pickup» մակնիշի ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում, և տեղատարափ անձրևի հետևանքով, չգիտես ինչու, մեքենան առաջ է ընթացել ու հայտնվել փոսում։ Վարորդը, պարեկների և քաղաքացիների օգնությամբ, ավտոմեքենան դուրս է բերել անվտանգ վայր»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։