Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրում գտնվող մանկապարտեզի մասնաշենքը․ Փաշինյան


Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրում գտնվող մանկապարտեզի մասնաշենքը․ Փաշինյան
Հուլիս 11 21:18 2025

Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող մանկապարտեզի՝ 198,45 քմ մակերեսով մասնաշենքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

«Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 44 միլիոն 121 հազար դրամ է»,-գրել է նա: