«Առաջին՝ կար այլընտրանքային ճանապարհ, որ ՔՊ-ի աջակիցները շարունակեին իրենց երթը և քարոզարշավը։ Երկրորդ՝ «Ուժեղ Հայաստանի» համակիրները խաղաղ կանգնած էին և ոչ միայն չէին սադրում, այլև փորձում էին սադրանքի չտրվել։ Երրորդ ՔՊ-ի համակիրները գալիս մխրճվում են՝ սադրելով ժողովրդին։ Արդյունքում «Ուժեղ Հայաստանի» 10 համակիր բերման են ենթարկվում և ձերբակալվում։ Ահա ինչպիսի իրականության դեմ է մեր պայքարը»-նախորդ օրը Լոռու մարզի Մեծավան բնակավայրում տեղի ունեցած միջադեպը տեսափայնագրությամբ ներկայացրեց սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նա ասաց, որ ամեն օր քարոզչույան ընթացքում հանդիպում են ՔՊ-ականներին, բայց ծայրաստիճան բարյացկամորեն են վերաբերում նրանց, որովհետը «Ուժեղ Հայաստանում» մեկը մյոսին պետք է հանդուրժի, այլ ոչ թե սադրեն և ատեն, ինչը հրահրվում է օրվա իշխանությունների կողմից։
«Պահանջում ենք մեր աջակիցների անհապաղ ազատ արձակումը, որովհետև հրապարակված տեսանյութը ցույց է տալիս որ որևէ հիմք չկա նրանց ձրբակալելու և գործ հարուցելու համար»,- ասաց մելոյանը։










