Միքայել Սրբազանի նկատմամբ ապօրինի քրգործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի գյումրեցի կանանց նկատմամբ. իրավապաշտպան


Միքայել Սրբազանի նկատմամբ ապօրինի քրգործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի գյումրեցի կանանց նկատմամբ. իրավապաշտպան
Հուլիս 10 19:36 2025

«Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական գործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի Գյումրեցի կանանց նկատմամբ, նպատակը ցուցմունքներ կորզելն է։ Այս պահին կա մեկ կալանավորված կին, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, երկրորդի դեպքում այսօր տեղի է ունենալու հարցաքննություն»։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

 

«Հասկանալի պատճառներով այս պահին անուններ չեմ հրապարակի, կհետևեմ զարգացումներին։

 

Օր առաջ պետք է սրանցից ազատվել, այս պահին միակ հնարավոր տարբերակը անվստահություն հայտնելն է, հասարակության լայն կոնսոլիդացիան ապահովելով»։