ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալին։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: