86 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին


86 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին
Հուլիս 10 18:49 2025

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ:

Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն: