Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ


Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ
Հուլիս 10 17:17 2025

Այսօր՝ հուլիսի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում:

 

«Ծիածան գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հստակ պատասխան տա, թե իր ղեկավարած կառույցը ինչ է անում, որպեսզի գյուղացուն փրկի հերթական կործանումից:

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Դեռ սովետական տարիներից գյուղում եղել են բնակիչներ, ովքեր գյուղատնտեսկան աշխատանքներին զուգահեռ զբաղվել են նաև ծաղկավաճառությամբ: Անգամ մութ ու ցուրտ տարիներին ծաղիկներ ենք աճեցրել ու հանել վաճառքի ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում ու արտերկրում: Մինչև վերջերս ոչ մի խնդիր չենք ունեցել, անգամ տարեցտարի Ռուսասանից խնդրում ու մեզնից ավելի շատ ծաղիկեր էին պահանջում:

 

Արտահանման ոչ մի խդնիր, ոչ մի խոչընդոտ չենք ունեցել, բայց հունիսի 28-ից, ոչ միայն մեր գյուղում, այլև հարակից մի քանի գյուղերում, ինչպես նաև մի քանի մարզերում ծաղկավաճառությամբ զբաղվողներս հայտնվել ենք անտանելի և անօգնական վիճակում:

 

2 օր առաջ Կառավարության մոտ հավաքվել էինք, մեզ ընդունեցին էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, լսեցին ու խոստացան, որ ամեն բան կանեն, որպեսզի մեր խնդիրը լուծվի, բայց արդեն որերորդ օրն է՝ ոչ մի դրական տեղաշարժ: Էլ չենք էլ հավատում Էկոնոմիկայի նախարարին, քանի որ հարցի լուծումը միայն կարող է տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդիրը քննարկելով իր ռուս գործընկերոջ հետ»», - գրում է լրատվամիջոցը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։