Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ահազանգում է, որ արգելում են տեսակցել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն, որին այսօր ձերբակալել են։
«Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել։
Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։
Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչո՞ւ է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը»,- նշել է փաստաբանը։