Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի Հայաստանի ներքին գործերին. Արարատ Միրզոյան


Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի Հայաստանի ներքին գործերին. Արարատ Միրզոյան
Հունիս 30 13:12 2025

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կոչ է անում չխառնվել ՀՀ ներքին գործերին։

 

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։

 

«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական չէ։

 

Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել է «Իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն և ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու երևույթին։ Սա իրավական պրոցես է և սա Հայաստանի ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը։ ՌԴ և՛ պաշտոնյաները, և՛ խորհրդարանականները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատ Միրզոյանը։