Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են


Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են
Հունիս 30 12:22 2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։

 

«Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին գործն է, բայց, իհարկե, հազարամյա կանոնիկ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի անարդարացի հարձակումների՝ առանց որևէ լուրջ հիմքի», - լրագրողներին ասել է Լավրովը։

 

«Մենք շահագրգռված ենք, որ այս իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի՝ հիմնվելով Հայաստանի Սահմանադրության վրա, հավատացյալների իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների լիակատար հարգանքի վրա», - ընդգծել է նախարարը։