Հիմնահատակ քանդել այդ շենքները, տրակտորով մի քանի անգամ վրայով անցնել. Ավինյան


Հիմնահատակ քանդել այդ շենքները, տրակտորով մի քանի անգամ վրայով անցնել. Ավինյան
Հունիս 30 11:50 2025

Երևանի Արզումանյան փողոցի 10, 17-րդ հասեցներում վթարային շենքների փոխարեն նոր շենքներ կառուցելու և վթարային շենքների բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի իրականացումը գտնվում է պայմանագրերի կնքնման ու դատավարական գործընթացների փուլում։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը։

 

«Դեռևս 16 գույքի մասով չկնքված պայմանագրեր կան երկու շենքների մասով, ակնկալում ենք հուլիսին 3-ի կնքում, մնացածի մասով դեռ դատական ընթացքի մեջ ենք։ Բնակիչների՝ պայմանագրեր չկնքելու պատճառաբանությունները, խնդիրները տարբեր են, մենք հետևողականորեն աշխատում ենք»,- նշեց նա՝ ավելացելով, որ մեկ տարում 76-ից գրեթե 60 պայմանագիր կնքել են։

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այդ շենքներում բնակվող անձինք պետք է առաջին հերթին գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է, այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է միայն այդ պատճառով։

 

«Այդ շենքներում, ինչպես նաև չորրորդ կարգի վթարային բոլոր շենքներում բնակվող քաղաքացիների կանքը վտանգի տակ է։

 

Բոլոր այն շենքները, որոնք ազատեցինք բնակիչներից, չլինեմ-չիմանամ, նոր բնակիչներ են եկել, բնակվել, որոշել, որ իրենք նույնպես պետք է այդ արտոնությունները ստանան։ Քանդել այդ շենքները, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել»,- ասաց Ավինյանը։