Գործընթացները նոր թափ են հավաքում, Շիրակի թեմի առաջնորդը կարող է ընդունել հասարակական պահանջը


Գործընթացները նոր թափ են հավաքում, Շիրակի թեմի առաջնորդը կարող է ընդունել հասարակական պահանջը
Հունիս 27 23:17 2025

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

Թեպետ Շիրակի թեմի առաջնորդն այս պահին մտադիր չէ առաջադրվել վարչապետի պաշտոնում, սակայն գործընթացները նոր թափ են հավաքում և, միգուցե, առաջիկա օրերին մտափոխվի` հիմքում ունենալով մեծ թվով պատգամավորների պատրաստակամությունն ու հասարակական պահանջը:

 

Ամեն դեպքում ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների մոտեցումը` ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու ճանապարհն անվստահություն հայտնելու գործընթացի տրամաբանության մեջ դիտարկելն, արդեն կարևոր է:

Իսկ թեմայի մյուս առանձնահատկություններն արտացոլված են «Պատիվ ունեմ» խմբակցության` անվստահության գործընթացի վերաբերյալ արտահայտած հայտարարություններում