Հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը կոչ է արել ՀՀ իշխանություններին չմոռանալ, որ Հայաստանը բավականաչափ թշնամիներ ունի արտաքին աշխարհում, փոխանցում է Sputnik Արմենիան։
Իր հրապարակման մեջ նա նշել է, որ բազմիցս փորձել է գրել այս մասին՝ հաղթահարելով հայրենիքում կատարվողի նկատմամբ ցավը։ Նա պատմել է, թե ինչպես է կաթողիկոս Գարեգին II-ը, որը հիմա հարձակման է ենթարկվում, մկրտել իր հորը, երբ դեռ կաթողիկոս չէր։
Սպիվակովան առանձին նշել է Սամվել Կարապետյանի դերը Հայաստանի կյանքում։ «Սփյուռքի սյուներից մեկը, ազգի հպարտությունը, մի մարդ, որն այնքան շատ բարի գործեր է արել Հայաստանի համար, որ անհնար է դրանք բոլորը թվարկել։ Սամվել Կարապետյանը ճաղերի հետևում է միայն այն պատճառով, որ չէր կարող մի կողմ կանգնել և լուռ հետևել եկեղեցու շուրջ կատարվողին»