Միքայել Սրբազանի վիճակը վատացել է, երբ իրավապահները քաշքշել են նրան


Միքայել Սրբազանի վիճակը վատացել է, երբ իրավապահները քաշքշել են նրան
Հունիս 27 13:24 2025

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիճակը վատացել է, երբ եկեղեցու դեմ դուրս եկած իրավապահները քաշքշել են Սրբազան Հորը։

 

Սրբազանը Վեհափառ Հայրապետի հետ այս պահին Մայր Աթոռում է։

 

Սրբազան Հոր առողջական վիճակի վերաբերյալ Aysor.am-ը փորձեց տեղեկություն ստանալ փաստաբան Միհրան Պողոսյանից, նա ասաց, որ Միքայել Սրբազանի վիճակն այս պահին բավարար է։