Երեկ ֆեյքերի օր էր․ նախ իմ անձնագրի հետ կապված, հետո Սամվել Կարպետյանի՝ ՌԴ-ի պետական համակարգում աշխատելու հետ կապված։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարպետյանը։
«Սամվել Կարպետյանը երբեք բացի գործարարությունից Հայաստանից դուրս ոչ մի բանով չի զբաղվել, ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր։
Մենք ամբողջ օրը լռեցինք, որովհետև մի ծրագիր ունենք․ բոլոր այն մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի մասին ֆեյքերը տարածեցին իրենց անունից, նրանց դեմ հայցադիմում է ներկայացվել՝ դատական, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, իսկ վճարը գնալու է Սևանի հոգեբուժարան»,-ասել է նա։










