Ես չգիտեմ՝ ինչպես կարելի է արձագանքել Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին, այստեղ նստած մեր գործընկերներից որևէ մեկը չի կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա բառապաշարի, լաչառության անհավասարակշիռ պահվածքի հետ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Մեզնից ոչ մեկն այդ հարցով չի կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ, մենք այդտեղ պարտվում ենք: Բայց եթե կարծում եք, որ մենք պարտվում ենք, Դուք շահում եք, չարաչար սխալվում եք: Ես ձեզ մի բան եմ հարցնում՝ չե՞ք ամաչում, Դուք ամոթ ունե՞ք, թե՝ չունեք: Ես խնդրում եմ այդ հարցերին պատասխանեք: Դուք գիտակցո՞ւմ եք՝ Դուք ով եք և ինչ պաշտոն եք զբաղեցնում: Ես երկու հարցի պատասխանն էլ գիտեմ. դուք չունեք ամոթ և Դուք չեք գիտակցում Ձեր տեղը: Դուք չեք գիտակցում, որ հիմա զբաղեցնում եք երկրի վարչապետի պաշտոնը»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ դրանում համոզված է նրա համար, որ աշխարհը կանգնած է երրորդ համաշախարհային պատերազմի շեմին, իսկ Փաշինյանը, լինելով երկրի վարչապետ, ստանձնել է երկրի գլխավոր գինեկելոգի ու ուռոլոգի ֆունկցիաները:
«Երբ Հայաստանը պատերազմից հինգ է պակաս, երկրի թիվ մեկ հարցը դուք դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը, սրանից լավ ապացույց, որ դուք չեք գիտակցում, թե ինչ պաշտոն եք զբաղեցնում և Դուք չունեք ամոթի զգացողություն, ավելի լավ ապացույց չի կարող լինել»,- նշեց Խամոյանը: